Առաքելություն – Մեր առաքելությունն է նպաստել  ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարների մասնագիտական որակավորման բարձրացմանը, ինչպես նաև ապահովվել վերջիններիս որակյալ սկսնակ մասնագետներով:

Գործունեության նկարագիր – Մենք գործունեություն ենք ծավալում ֆինանսական խորհրդատվական շուկայում ավելի քան 15 տարի, իսկ մեր կողմից հրատարակված Բանկային տեղեկագրերը հանդիսանում են բանկային համակարգի աշխատակիցների սեղանի գիրքը: Մեր առավելությունն է ֆինանսական շուկայում բազմամյա փորձ ունեցող անձնակազմի առկայությունը, որոնց արդեն 15 տարի է ինչ շարունակում են ֆինանսաբանկային համակարգի աշխատակիցներին տրամադրել խորացված մասնագիտական գիտելիքներ:

Մեր հիմնական խնդիրները և գործառույթները

  • Բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար պաշտոններում աշխատելու համար թեկնածուների որակավորման քննությունների նախապատրաստական դասընթացների կազմակերպում; 
  • Ֆինանսական կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և գրանցման կազմակերպում;
  • ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների աշխատակիցների համար որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում և անցկացում;
  • Ֆինանսական կազմակերպությունների համար կադրային ռեզերվի ստեղծման և զարգացման օժանդակում;
  • Բանկերի և վարկային կազմակերպության աշխատակիցների համար որակավորման ստուգման քննությունների կազմակերպում և անցկացում;
  • Բանկերի և վարկային կազմակերպության աշխատակիցների որակավորման բարձրացման առցանց համակարգի մշակում և ներդնում: