«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ

23 November 2015
 November 23, 2015

Նոյեմբերի 28-ից ուժի մեջ են մտնելու «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, համաձայն որի ավանդների երաշխավորման չափերը բարձրացվել են 2.5 անգամ

Համաձայն փոփոխության, երաշխավորված ավանդի չափերն են`

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը /նախկինում` չորս/ միլիոն  հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ /նախկինում` երկու/միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը հինգ /նախկինում` երկու/ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև տասը /նախկինում` չորսը/ միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է հինգ /նախկինում` երկու/  միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` հինգ /նախկինում` երկու/ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

small_business_investment

Comments are closed.